Փաշինյանն առաջարկել է Արցախում ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Փաշինյանի խոսքով ՝ չնայած քաղաքական բոլոր ջանքերին ԼՂ–ում ու հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ շարունակում են զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը գտնում է, որ Արցախում պետք է ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը։ Այս մասին այսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտին
«Չնայած քաղաքական բոլոր ջանքերին և հակառակ եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։ Դրա համար առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմները», - ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14– երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Ադրբեջանական հենակետում սադրիչ քայլերը սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. նոր մանրամասներ
Իսկ հոկտեմբերի 9–ին Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը։