ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանական խորհրդարանի իշխող Պահպանողական կուսակցությունից պատգամավոր, իրավաբան Դևիդ Էմեսը մահացել է դանակի հարվածներից, հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Էսեքս կոմսության հարավ-արևելքում՝ Լի-օն-Սի քաղաքում։
Պարբերականի տվյալներով՝ 69-ամյա քաղաքական գործիչը հանդիպում է անցկացրել Բելֆեյրս մեթոդիստական եկեղեցում։ Հանցագործն ընդունարանում հարձակվել է Էմեսի վրա՝ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։ Քաղաքական գործիչը մահացել է հիվանդանոցում։
Նշվում է, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է 25-ամյա մի երիտասարդ, սակայն հանցանքի գործիքը նրա մոտ չի հայտնաբերվել։ Ոստիկանությունը փորձում է պարզել արարքի դրդապատճառները։