Լուկաշենկոն Ալիևին ու Փաշինյանին հորդորեց ԱՊՀ-ն չդարձնել մեղադրանքների հարթակ

Լուկաշենկոն ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետից հետո, որում վերջինը հակադարձել էր մինչ այդ Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի առցանց ընթացող նիստում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հորդորեց չզբաղվել հարաբերութուններ պարզելով։
«Նիկոլ Վովաևիչ, միանգամայն իրավացի եք` ԱՊՀ -ն առանձին հարցերի քննարկման հարթակ չէ»,– ասաց Բելառուսի նախագահը` արձագանքելով Փաշինյանի ելույթում հնչած նույն դիտարկմանը։–Մենք նման լիազորություններ և գործառույթներ չունենք: Բայց մենք շնորհակալ ենք, որ դուք և Իլհամ Հեյդարովիչը տեղեկացրել եք պետությունների ղեկավարներին ձեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, քանի որ այնտեղ ապրում են մեր ընկերները՝ ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը»։
Փաշինյանը պատասխանեց Ալիևի մեղադրանքներին. պատերազմից հետո թմրաշրջանառությունն ավելացել է
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Իրանի հետ համատեղ «դեպի Եվրոպա միջազգային թմրաշրջանառություն կազմակերպելու», ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին չհանձնելու, ԼՂ տարածքում «ադրբեջանական հուշարձաններն ու բնակավայրերը ավերելու» մեջ:
Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան
Ալիևից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԱՊՀ–ն փոխադարձ մեղադրանքների հարթակ չէ, և Հայաստանն իր դիրքորոշումները ներկայացրել է համապատասխան միջազգային կառույցին`ՄԱԿ -ի Հաագայի միջազգային դատարանին:
Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ միջազգային իրավաբանները հանդես են եկել ՄԱԿ-ի դատարանում
Նրա խոսքով` Հայաստանն այնտեղ է պատրաստվում բարձրաձայնել իր բոլոր մեղադրանքներն ու դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Երևանը ՄԱԿ-ին խնդրում է ժամանակավոր միջոցներ կիրառել Բաքվի դեմ