ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA-ն:
«Բաքերիի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով»,- հայտնել է նա IRNA գործակալությանը:
Նրա խոսքով՝ գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Մոսկվայում Իրանի դեսպանատունն էլ իր հերթին հայտնել է, որ այցը նախատեսված է հաջորդ շաբաթ: