Aukus-ի ստեղծումը սպառազինությունների մրցավազքի ռիսկեր է առաջացնում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն անընդունելի է համարում անհեռատես միությունների տրամաբանությունը, որոնք կոչված են իրավիճակային խնդիրներ լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Aukus դաշինքի ստեղծումը լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային անվտանգության ու սպառազինությունների մրցավազքի շոշափելի ռիսկերի վրա դրա ազդեցության առումով: ՌԻԱ Նովոստի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը։
Նրա խոսքով՝ առայժմ դաշինքի գործնական խնդիրներից մեկը հայտարարվում է Վաշինգտոնի ու Լոնդոնի կողմից աջակցությունը Կանբերայի ատոմային ստորջրյա նավատորմի ստեղծմանը՝ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմավարական իրադրության դեգրադացիայի պատրվակով»:
Ռուսաստանում ակնոց են ստեղծել զինվորների համար, որոնք օգնում են տեսնել ավելին
«Բացի այդ, արդեն հայտնի է ավստրալացիների կողմից «Տոմահավկ» ամերիկյան թևավոր հրթիռների գնման, «կանաչ մայրցամաքում» ԱՄՆ ՌՕՈւ–ի բոլոր տեսակի ինքնաթիռների ռոտացիոն տեղակայման, երկկողմ ռազմական համագործակցության այլ ձևերի ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին, քննարկվում է Մեծ Բրիտանիայի ատոմային սուզանավերով ավստրալիական բազաների օգտագործման հնարավորությունը», - նշել է Նոզդրևը:
Նրա խոսքով՝ այս ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության վրա AUKUS-ի ազդեցության, սպառազինությունների մրցավազքի սանձազերծման ռիսկերի մասով:
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ Հայաստանի զինված ուժերին. գնահատում է մեկնաբանը
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում նեղ բլոկային միությունների տրամաբանությունը, որոնք ստեղծվում են իրավիճակային խնդիրների լուծման համար: