Արցախում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարը հորդորում է ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների:
Sputnik
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարարի հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վիրավորված զինծառայողները։
Այդ մասին նշված է Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում։
«Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է նա:
Նա հորդորում է ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ:
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր երեկոյան հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։