ԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 30-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել, տեղեկացնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ պետությունների ղեկավարներն ընդունում են, որ ԱՊՀ-ի ստեղծումը տեղի է ունեցել լուրջ աշխարհաքաղաքական պայմաններում:
Լուկաշենկոն Ալիևին ու Փաշինյանին հորդորեց ԱՊՀ-ն չդարձնել մեղադրանքների հարթակ
«Երեսուն տարի առաջ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին, այդ Համաձայնագրի արձանագրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը»,-ասվում Է պատմական որոշման մասին հայտարարության մեջ:
Այսօր Համագործակցության երկրներն ունեն իրավական բազայի անհրաժեշտություն, որը թույլ է տալիս կազմակերպել շահավետ փոխգործակցություն: Դրա հիմքը տնտեսական կապերն են: Լիարժեք առևտրից է կախված Համագործակցության քաղաքացիների բարեկեցությունը:
Դրա աճի ապահովումը հնարավոր Է առաջավոր ձևերի և տեխնոլոգիաների ներդրման հաշվին, մասնավորապես, «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացման և ինովացիաների զարգացման միջոցով: Երկրները կարող են բարելավել լոգիստիկան, ինչպես նաև ավելի նպատակահարմար ձևով օգտագործել ռեսուրսները:
ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ լուծել ազգային զարգացման խնդիրները. Պուտին
Պետությունների ղեկավարները հաստատել են հետագա համագործակցությունը՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության համաձայն:
Հումանիտար ոլորտում հրատապ խնդիրներից մեկը մնում Է 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր Հաղթանակի մասին հիշողության պահպանումը:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներն անվտանգության ոլորտում նշել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաև հանցավոր նպատակներով տեխնոլոգիաների օգտագործումը: Ամփոփիչ տեքստում նաև անհանգստություն է արտահայտվում կորոնավիտրուսի համաշխարհային համավարակի կապակցությամբ։
Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։