ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են

Բիլ քլինթոն. Արխիվային լուսանկար
Նախկին նախագահի բժիշկն ասել է, թե ինչից է գանգատվում Քլինթոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է։ Նա այժմ Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում է։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի բժիշկներին և ներկայացուցչին։
Նշվում է, որ հոսպիտալացման պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ արյան հետ կապված խնդիրները։
Մոնիկա Լևինսկին վրդովվել է Քլինթոնի մասին «սեռական» հարցի պատճառով. TV show video
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոց է տեղափոխվել արյան ինֆեկցիայով: Բիլ Քլինթոնին բուժում են հակաբիոտիկների միջոցով։
Ըստ բուժող բժիշկների` վարակի պատճառը միզուղիներում առաջացած խնդիրն է։