«Զրո ազատ մահճակալ». առողջապահության փոխնախարարը` կորոնավիրուսային իրավիճակի մասին

ՀՀ առողջապահության փոխնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված 392 քաղաքացի սպասում են հոսպիտալացման իրենց հերթին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը Fcebook-ի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա:
«Զրո ազատ մահճակալ», - գրել է նա։
Սրտային հիվանդներ, հղիներ և օնկոհիվանդներ. ո՞ւմ է հակացուցված պատվաստումը
Փոխնախարարը նաև հայտնել էր, որ 392 քաղաքացի սպասում են հոսպիտալացման իրենց հերթին:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1589-ով և դարձել 276666:
Ընդհանուր առմամբ, վարակի զոհ են դարձել 5675 մարդ։