Տղաներն անձնագիր կստանան ոչ թե մինչև 18, այլ 19 տարեկանը լրանալը

Նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2022թ–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
ՀՀ պաշտպանության նախարութան հետ խորհրդակցությունների արդյունքում ոստիկանության հեղինակած փոփոխություններով առաջարկվում է նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի քաղաքացիներին անձնագրեր տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարեկանը լրանալը:
Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը
Ըստ նախագծում ներկայացվող հիմնավորումների` զինապարտ տղաներն անձնագրի վավերականության ժամկետի պատճառով հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցել օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների:
Բիչախչյան. «Քաղաքացին կարող է մոտենալ քվեարկության նաև նույնականացման քարտով»
Բացի այդ, Հայաստանյաց առաքելական եկեղեցու Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում` կապված իրենց անձնագրերի վավերականության ժամկետի հետ:
Նույն խնդրի հետ են բախվում նաև օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները, որոնք անձնագրի ժամկետի պատճառով չեն կարողանում վիզա ստանալ։
ՀՀ քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Չինաստան մեկնել սովորական անձնագրով. ԱԳՆ
Նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2022թ–ից։