Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրների հետ

Ռոբերտ Քոչարյան
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հանդիպումներ է նախաձեռնել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Տեղեկությունը հայտնում է 2-րդ նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին:
«Անվտանգային իմաստով ստեղծված մտահոգիչ, լարված իրավիճակը, ինչպես նաև երկրի ներսում ձևավորված, մեր միասնությունը խաթարող բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու նպատակով «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ հանդիպումներ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպումն այդ շարքից առաջինն էր»,– տեղեկացնում է 2-րդ նախագահի գրասենյակը։
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը. տեսանյութ
Հիշեցնենք` ԱԱԾ պահեստազորի սպաների միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
Արցախին վերաբերող հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ չհամաձայնվելն անհնար է. քաղտեխնոլոգ