Փաշինյանը հորդորում է ԵԱՏՄ շուկան պաշտպանել արտաքին ճնշումներից

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետը կարևորում է արագ արձագանքման միջոցառումների մշակումը ինչպես եվրասիական, այնպես էլ տարածաշրջանային օրակարգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (SEEC) առցանց հանդիպման ժամանակ խոսեց ԵԱՏՄ ներքին շուկան արտաքին տնտեսական ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտության մասին:
«Այսօր Միության ներքին շուկան պաշտպանելու հարցն արդիական է հատկապես երրորդ կողմերի տնտեսական ճնշման հետևանքով առաջացող բացասական ազդեցությունների պարագայում», - ասաց Փաշինյանը:
Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ-ում զարգացնել էլեկտրամոբիլների շուկան
Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորեց արագ արձագանքման միջոցառումների մշակումը ինչպես եվրասիական, այնպես էլ տարածաշրջանային ցանկացած այլ ինտեգրման օրակարգում:
«Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել` այս հարցում ընդհանուր մոտեցման մշակման ուղիներ գտնելու համար՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների փորձը», - նշեց ՀՀ վարչապետը:
Հնարավորինս շուտ վերացրեք խոչընդոտները. Փաշինյանը մատնանշեց ԵԱՏՄ հիմնական խնդիրները
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների նվազեցումը