ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր նշում է իր 35–ամյակը։ Նա ծննդյան տոնակատարությունից փոքրիկ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։ Կադրերում երևում է, թե ինչպես է Իվետան փչում իր ծննդյան տորթի մոմերը, որի վրա տարիքի փոխարեն գրված է «Iva La Diva 30+»։
Երգչուհու երկրպագուները բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել։
«Շնորհավոր, Իվետա ջան, թող որ կատարվեն երազանքներդ։ Քեզ ստեղծագործական հաջողություններ ու լիքը մեծ բեմեր։ Սքանչելի ես, բարով ես ծնվել»,–գրել են նրանք։
Հիշեցնենք, որ նախորդ տարի երգչուհին բոլորին կոչ էր արել իր ծննդյան նվերի փոխարեն նվիրատվություն անել վիրավոր ու զոհված զինծառայողների ընտանիքների համար։