Հայազգի Սամուել Սևյանը հավակնում է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոնի կոչմանը

ԱՄՆ-ի առաջնությունում Սևյանը հաղթել է աշխարհի երրորդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի -Sputnik. Գրոսմայստեր Սամուել Սևյանը հաջող հանդես է գալիս ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող առաջնությունում:
Ութ տուրից հետո Սևյանը 4,5 միավորով կիսում է առաջին-երրորդ տեղերը: Հայ գրոսմայստերը 8 տուրերում երեք հաղթանակ է տարել, հաղթելով այնպիսի ուժեղ շախմատիստներին, ինչպիսիք են Ջեֆրի Շոնգը ու Լազարո Բրուզոնը: Իսկ յոթերորդ տուրում Սևյանի «զոհը» դարձավ աշխարհի երրորդ շախմատիստ, համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան:
Հայ շախմատիստը դարձել է միջազգային հուշամրցաշարի հաղթող
Ամերիկահայ շախմատիստ Սամվել (Սամուել) Սևյանը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է և շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից մեկը:
Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի շախմատիստին Champions Chess Tour–ի եզրափակիչում
Սևյանը 8 տարեկանում արդեն չեմպիոն է դարձել։ 13 տարեկանում նրա վարկանիշը գերազանցել է 2500-ը, նա նվաճել է գրոսմայստերի տիտղոսը: Սևյանի առաջին մարզիչը եղել է միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: