ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։