Անօթևան քաղաքացին Թաթոյանի աջակցությամբ տեղափոխվել է տուն-ինտերնատ

Տարեց տղամարդու ձեռքեր
Քաղաքացին տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, գումար չունի դեղ ու կացարան գնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Ռոբին ջան, Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու». ռոբոտը փոխել է տուն–ինտերնատի տարեցների կյանքը
«Քաղաքացին տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղեր, կացարան ձեռք բերելու համար: Դիմումն ընդունվել է քննարկման, և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին: Արդյունքում օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում»,- գրել է նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ գրասենյակից նշում են, որ իրենք նման բնույթի դիմումներ պարբերաբար են ստանում։