«ԱՄՆ-ն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պուտինը՝ դոլարի վախճանի մասին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել CNBC-ին, որի ընթացքում մեկնաբանել է մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Դոլարը կորցնում է իր դիրքերը համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակում, կարծում է Պուտինը։ Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն, դոլարն օգտագործելով որպես պատժամիջոցային գործիք, մեծ սխալ է գործում։
Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մեջ դոլարային վճարումների նվազեցումը
«Այդ առումով կարելի է ասել, որ ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է, քանի որ դա դոլարի բացարձակ մրցակցային առավելությունն է որպես համընդհանուր պահուստային համաշխարհային արժույթ, նրանք այդ կերպ կոտրում են այն․ ելնելով այսրոպեական քաղաքական շահերից, վնաս են հասցնում իրենց ռազմավարական տնտեսական շահերին»,-նշել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ տարբեր երկրների՝ ամերիկյան արժույթով հաշվարկների և պահուստների ծավալը նվազում է: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես այդ ճանապարհով է գնում։
Ընդ որում, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան շահագրգռված չէ դոլարից լիովին հրաժարվելու հարցում:
«Մեզ առայժմ ձեռնտու են դոլարով հաշվարկները, օրինակ, էներգառեսուրսների, առաջին հերթին՝ նավթի համար»,-պարզաբանել է նա։
Պուտինը հավելել է, որ ԱՄՆ-ի տնտեսության ինքնազգացողությունից է կախված ամբողջ համաշխարհային տնտեսությունը, Ռուսաստանը շահագրգռված է, որ այնտեղ տատանումներ ու վայրիվերումներ չլինեն: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում, վերլուծում և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր երկարաժամկետ շահերն ապահովելու համար: