Ադրբեջանցիները հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հայկական կողմն ունի մի քանի վիրավոր, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայր են ժամանել ռուս խաղաղապահները։
Լարվածություն կա նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող
Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունից հետո: Բաքուն մեղադրեց հայկական կողմին, սակայն Ստեփանակերտը չհաստատեց կրակոցները՝ մատնանշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական դիրքից վիճաբանության ձայներ են լսել։