Ադրբեջանցիների կողմից Թաղավարդի ուղղությամբ կրակելու փաստով նախաքննություն է ընթանում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թաղավարդ գյուղի գնդակոծման փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է:
Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տունը։ Երեք գնդակ հարվածել են տան պատին, ևս մեկը՝ ննջասենյակի պատուհանին։ Տանը բնակվում է 6 մարդ, այդ թվում՝ անչափահաս երեխա։
Ինչպե՞ս թշնամուն հաջողվեց անցնել Թաղավարդի բարձունքը