«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գրանցման գործընթացն ընթանում է ևս 30 երկրում

«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
Այս պահին «Սպուտնիկ Լայթը» գրանցված է ավելի քան 15 երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գրանցման գործընթացն այս պահին ընթանում է 30 երկրում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։
Բացի այդ, պատվաստանյութի արտադրություն է նախատեսվում ավելի քան 10 երկրում, որոնց թվում են Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Վիետնամը, Մեքսիկան, Արգենտինան, Սերբիան և Թուրքիան:
«Սպուտնիկ Լայթը» «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ադենովիրուսի rAd26 սերոտիպի հիման վրա)։
Հայաստանում արտադրվել է "Սպուտնիկ Լայթ" պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցվելուց հետո այն հաստատել են Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիան, Մոնղոլիան, Նիկարագուան, ԱՄԷ-ն, Պաղեստինը և Ֆիլիպինները:
«Սպուտնիկ V»-ն գրանցված է ավելի քան 4 մլրդ բնակչություն ունեցող 70 երկրում։ Այս պահին այդ պատվաստանյութի արտադրությունը հաստատվել է 13 երկրում՝ Արգենտինայում, Հայաստանում, Բելառուսում, Բրազիլիայում, Վիետնամում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ղազախստանում, Մեքսիկայում, Սերբիայում, Հարավային Կորեայում և Ուզբեկստանում:
«Սպուտնիկ Լայթ» և «AstraZeneca» պատվաստանյութերի համատեղ փորձարկում կլինի
Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության հարցում շահագրգռվածություն էր հայտնել Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:
Ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պաշտպանված կլինի թվային մակնշմամբ