ՌԴ–ում գտնվող Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունենալու օտարերկրյա գործընկերների հետ

Սուրեն Պապիկյան
Պապիկյանը մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովին, որին ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունենալու։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։
«Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ»,– նշել է Պապիկյանը։
Համաժողովն էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ է, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները։
Պապիկյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով է մասնակցում համաժողովին, որի գլխավոր նիստին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետք չէ մեղքը բարդել ուրիշի վրա. Պուտինը` Եվրոպայում գազի գնի աճի մասին