Պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի․ Պուտինը` Աֆղանստանի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը շարունակում է դժվարին մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի ԱՊՀ անվտանգության ապահովման համար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձևաչափով։
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
«Մենք բոլորս լավ հասկանում ենք, թե այդ երկրի իրադարձությունները ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի և այլ տարածաշրջանների վրա»,- ասել է Պուտինը:
ՀԱՊԿ-ը պատրաստ է հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին
Նա նշել է, որ այդ հարցերը քննարկվել են նաև այս տարվա սեպտեմբերին ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովներում: Պուտինն ընդգծել է, որ այդ թեման կքննարկվի նաև ԱՊՀ-ի առաջիկա գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ իրավիճակն Աֆղանստանում հանգիստ չէ, և ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո իշխանությունն անցել է թալիբների ձեռքը, որոնք սահմանում են իրենց կարգերը, իրենց կանոնները: Երկրում շարունակում են գործել ԻՊ-ի կազմից միջազգային ահաբեկիչների մի շարք խմբավորումներ։
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում