Պատրուշևը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին սերտ համագործակցել կենսանվտանգության ոլորտում

Նիկոլայ Պատրուշև. Արխիվային լուսանկար
Պատրուշևը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին աջակցել բազմակողմ մեխանիզմի ստեղծմանը՝ կենսաբանական ու թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն փոխգործակցությունը կենսանվտանգության խնդրի շուրջ՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների լաբորատորիաների աշխատանքի ֆոնին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների XVII խորհրդակցության բացմանը։
Ռուսական կողմը հույս ունի, որ կենսալաբորատորիաների մասին հուշագիրը կկնքվի հնարավորինս արագ
«Անհրաժեշտ է ակտիվացնել ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության խնդիրների շուրջ։ Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը մեծանում է, քանի որ չկան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների հովանու ներքո տարբեր երկրներում գործող կենսաբանական հետազոտությունների թափանցիկությունն ու ստուգելիությունը», - ասել է Պատրուշևը:
Պատրուշևը ԱՊՀ-ի բոլոր գործընկերներին կոչ է արել աջակցել բազմակողմանի ունիվերսալ մեխանիզմի ստեղծմանը՝ կենսաբանական ու թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում:
ՌԴ ՔԿ–ն մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ կենսալաբորատորիաների ցանցի ընդլայնումը
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը կենսանվտանգության վերաբերյալ երկկողմ միջկառավարական հուշագրերի համաձայնեցման և իրականացման ուղղությամբ: