ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Շիրինյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ։ Համապատասխան որոշումը զետեղված է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2017թ–ից Մհեր Շիրինյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետը։