ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Զբոսաշրջիկներին տեղափոխող օդապարիկը բախվել է Իտալիայի Վոլտիանո տաճարի թանգարանի տանիքին և կոտրել քիվի մի մասը։
Հոկտեմբերի 11-ին Լոմբարդիայի Կոմո քաղաքում գրանցված միջադեպի կադրերը հրապարակել է «The Daily Mail»–ը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդապարիկը պոկվում գետնից, հասնում շինությանն ու բախվում քիվին, վնասված մասն ընկնում է տաճարի կենտրոնական աստիճաններից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Այժմ պատկան մարմինները գնահատում են հուշարձանին հասցված վնասը։