Ի՞նչ առաջարկ է արել Հնդկաստանի արտգործնախարարն Արարատ Միրզոյանին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Հայաստանը միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում իր ելույթը սկսեց հնդիկ ժողովրդի անունից պատերազմի զոհերի հարազատներին ցավակցություն հայտնելով։
Հնդկաստանը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Միրզոյան
Ներկայացնելով երկու երկրների տնտեսական հարաբերությունների օրակարգը` Ջայշանկարը հայտնեց, որ Հնդկաստանը շահագրգիռ է ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացման հարցում։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ անմիջական տնտեսական կապերին, հնդիկ պաշտոնյայի դիտարկմամբ` երկու երկրների միջև ծովային կամ ցամաքային անմիջական կապի բացակայությունը խոչընդոտ է առևտրային փոխհաաբերությւնների համար։
«Թե՛ Հայաստանը, թե՛ Հնդկաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ («Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք»-խմբ.), որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման առումով։ Պարոն Միրզոյանն ու ես քննարկեցինք Հայաստանի դրսևորած հետաքրքրությունը` Իրանում Չաբահար նավահանգստի օգտագործման վերաբերյալ, որը մշակվել է Հնդկաստանի կողմից։ Նաև առաջարկեցի, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,– ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում. Ջայշանկար
Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով Հայաստանում է հոկտեմբերի 12-13-ը: Հիշեցնենք` Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:
2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար, Հայաստանի արտահանումը` 72.4 մլն. դոլար: