ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսային հիվանդությունով վարակված 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
«906 մարդգտնվում է ծանր վիճակում, 207-ն էլ` ծայրահեղ ծանր, իսկ 82 հոգի միացված են թթվածնի ապարատներին»,- նշեց նա։
Նշենք, որ հոկտեմբերի 6–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 872 քաղաքացի կա, ևս 192–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 1 օրում ավելացել է 1217-ով և դարձել է 275077։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 17624 մարդ, կատարվել է 1827100 թեստավորում, առողջացել են վարակվածներից 250576-ը։ Վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5646 է։