Համացանցում է հայտնվել Սոբչակի ներկայությամբ տեղի ունեցած մահացու վթարի տեսանյութը

Քսենյա Սոբչակ
Հայտնի հեռուստահաղորդավարուհին եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում, որի վարորդը որոշել է վազանց կատարել և բախվել մեկ այլ մեքենայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. RT հեռուստաալիքը Telegram-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է Քսենյա Սոբչակի ներկայությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարի պահը:
Տեսախցիկն արձանագրել է, որ «Mercedes»-ի վարորդը վազանց է կատարել` խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։
Սոբչակն իր մոր հոբելյանին ամուսնու հետ կրքոտ պար է պարել. տեսանյութ
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին ։ «Volkswagen»-ի ուղևորուհին տեղում մահացել է, ևս երկու հոգու հոսպիտալացրել են:
Կանդելակին ու Սոբչակը «կռվշտել» են Թինայի կոսմետիկայի պատճառով
Ըստ լրատվամիջոցների՝ մահացել է 35-ամյա Ելենա Տարասովան, իսկ 30-ամյա Օքսանա Սադովնիկն ու 28-ամյա Ռոբերտ Դեդյանը հիվանդանոց են տեղափոխվել։
Շոկի մեջ եմ. Սոբչակը մեկնաբանել է Սոչիում իր մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարը