Բորսային աճուրդները կօգնեն ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ստեղծել. Մարցիկևիչ

Փորձնական բորսայական աճուրդները, որոնք տեղի են ունեցել Պետերբուրգում, պետք է ընդլայնել՝ ամբողջ միության համար գազի բորսայական գնագոյացում մշակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Փորձնական բորսայական աճուրդները կօգնեն գազի միասնական շուկա ստեղծել Եվրասիական միությունում։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր–Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Բորիս Մարցինկևիչը։
ՌԴ-ն ու Բելառուսը նավթի, նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկա կստեղծեն
Եվրասիական միության շուկայում տարեկան 20 մլրդ խմ գազ է շրջանառվում։ Այս նախագիծը ձեռնտու է Ռուսաստանի և Ղազախստանի համար՝ որպես գազ արտադրողների, քանի որ իրացման նոր հնարավորություններ է ստեղծում։

«Հայաստանի, Ղրղզստանի և Բելառուսի համար սա նույնպես շահավետ է, քանի որ հասկանալի և կանխատեսելի շուկա է ստեղծում»։

Բորիս Մարցինկևիչ
Էներգետիկայի հարցերով փորձագետ
Հիշեցնենք, որ գազի փորձնական բորսային աճուրդներն առայժմ անցկացվում են երեք բորսային հարթակներում, որոնցից երկուսը՝ Ռուսաստանում, մեկը՝ Ղազախստանում: Աճուրդը կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը նախապատրաստական աշխատանքներ է տանում ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ։ Միասնական շուկայում գինը կձևավորվի ընդհանուր սկզբունքներով՝ հաշվի առնելով արդյունահանման և փոխադրման ինքնարժեքը։
Գազը գնել առանց մենաշնորհների․ ԵԱՏՄ-ում փորձարկել են նոր բորսայական աճուրդները