Բաքուն արտահանձնել է 2 բանտարկյալի, բայց նրանք Սյունիքում ձերբակալված վարորդները չեն

Ադրբեջանն Իրանին է արտահանձնել նախկինում ձերբակալված երկու վարորդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել երկու բանտարկյալի՝ պատժի մնացած մասը սեփական երկրում կրելու համար:
Իրանական ԶԼՄ–ները, հղում անելով «Bloomberg» գործակալությանը, այսօր հայտնել էին, որ Ադրբեջանն ազատ է արձակել այն երկու վարորդներին, որոնք մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին։ Իրականում Ադրբեջանն արտահանձնել է երկու այլ բանտարկյալի։
«Մյուս երկու վարորդների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է Խաթիբզադեն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու համար։
Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել