Իրանական բանակի ՀՕՊ ուժերը հոկտեմբերի 12-ին զորավարժություններ են սկսել երկրի կենտրոնական շրջաններում։
Վարժանքներն ուղղված են մարտունակության բարձրացմանը, ինչպես նաև հավանական հակառակորդի ագրեսիայի զսպմանը։
Հրամանատարությունը մտադիր է գնահատել հայրենական ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը տարբեր սպառնալիքներին հակազդելու հարցում, գործողություններ մշակել ռադիոէլեկտրոնային պայքարի և կիբեռհարձակումների դեմ, ինչպես նաև բարելավվել համակարգումը բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումների միջև։
Զորավարժությունների ընթացքում կիրառվում են բարձր ճշգրտության զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև ԱԹՍ–ներից ու անտեսանելի ինքնաթիռներից պաշտպանվելու ժամանակակից տեխնոլոգիաներ։
Իրանի ՀՕՊ–ն ամեն տարի զորավարժություններ է անցկացնում` նպատակ ունենալով բարձրացնել երկրի օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։ Նշենք, որ վարժանքներն անցկացվում են Թեհրանի և Անկարա–Բաքու տանդեմի հարաբերությունների լարվածության աճի ֆոնին։