Արթիկում ավազակային հարձակում են գործել բուժքույրերի վրա

Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Այս գիշեր ավազակային հարձակում է կատարվել Արթիկում, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Կրակոց է հնչել. մանրամասներ՝ «Երևան մոլի» ավազակային հարձակման մասին. տեսանյութ
2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը և հեռախոսները։
Դանակով և ձեռքերով հարվածել է վաճառողուհու գլխին. ավազակություն կատարողը հայտնաբերվել է
Նա, սակայն, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը և բերման ենթարկել նրան:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Բուժքույրերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։