Արցախի փրկարարները Հադրութի շրջանում 2 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի գրավյալ տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Ես գուցե ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ. Փաշինյանը գոհ չէ անհետ կորածների որոնման արդյունքից