Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ

ՀՀ արտգործնախարարը Բելառուսի մայրաքաղաքում կգտնվի հոկտեմբերի 14-15-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ըստ հաղորդագրության` արտգործնախարարը Բելառուսի մայրաքաղաքում կգտնվի հոկտեմբերի 14-15-ը։
Նա Մինսկում հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների տարբեր գործընկերների հետ։
Հիշեցնենք` ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդն նիստն անցկացվել էր ապրիլի 2-ին Մոսկվայում։
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կշարունակեն հանդիպումները