Ժոզե Մոուրինյուն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի 95-ամյակը

Ժոզե Մոուրինյոն. Արխիվային լուսանկար
Լեգեդար հայ ֆուտբոլիստին շնորհավորել է նաև ՀՖՖ-ն` արձանագրելով, որ հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը կապված են Սիմոնյանի անվան հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
«Ողջույն, թանկագին Նիկիտա։ Սա Ժոզե Մոուրինյուն է Հռոմից։ Ամուր գրկում եմ քեզ, լավագույնն եմ մաղթում ու գերազանց ծննդյան տարեդարձ»,– ասել է Մոուրինյոն շնորհավորական տեսաուղերձում։
«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոստացել է մեկ տարի անց ևս մեկ տեսաշնորհավորանք նկարել Սիմոնյանի համար` արդեն 96-րդ տարեդարձի առթիվ։
Լեգեդար հայ ֆուտբոլիստին շնորհավորել է նաև ՀՖՖ-ն` իր խորին երախտագիտությունը հայտնելով Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար:
«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին
«Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»,– ասված է ուղերձում։
ՀՖՖ–ն արձանագրել է, որ հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը կապված են Սիմոնյանի անվան հետ:
Նշենք, որ Ժոզե Մոուրինյոն այն խմբի մարզիչն է, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը։