Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել

Քրեագետ, արխիվային լուսանկար
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե ով է դանակահարել Ամառանոցային փողոցում հյուր եկած տղամարդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանում 46-ամյա տղամարդու են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու են դանակահարել։
Երևանում երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է 9–ամյա տղայի վրա. նա մահացել է
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ, 46-ամյա Էղիշ Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ.-ին, որին հարևանն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն դանակահարվածը մահացել է ճանապարհին։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Նոր Նորքի անձնագրային բաժանմունքում
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ կատարված սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել