ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես ուրախ եմ լինել Հնդկաստանի առաջին արտգործնախարարը, որն այցելում է Հայաստան: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենիքի հետ», - Twitter- ում գրել է Սուբրահմանիամ Ջայշանկարը:
Նա նաև լուսանկար է հրապարակել Միրզոյանի հտ Երևանի օդանավակայանում հանդիպումից և Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրմամբ Հնդկաստանի Մադրաս (ներկայիս Չենայ) քաղաքում հրապարակված հայալեզու «Ազդարար» պարբերականից։
Հիշեցնենք` Մադրասի հայկական տպագրատունը հիմնվել է Հնդկաստանում, 18-րդ դարի կեսերին։
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի վարչական կենտրոն Չենայ քաղաքը մինչև 1996 թվականը կոչվել է Մադրաս: