ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Փաշինյանին դիմավորում են օդանավակայանում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է»,– գրել է Մանե Գևորգյանը։
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 12-ին, նախանշված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։