Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին Ռուսաստան է գործուղում

ՀՀ առողջապահության նախարարը ՌԴ–ից վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը գործուղում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

«Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է որոշման մեջ։

Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
Գալիս եք, ասում եք՝ էսինչ աշխատողը վախենում է պատվաստումից. Փաշինյան
Հիշեցնենք, որ Կանանց երկրորդ եվրասիական համաժողովը կայացել է 2018 թվականին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Առաջին համաժողովն էլ տեղի է ունեցել 2015 թվականին։ ՀՀ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
Ովքեր են դիմել վարչապետին, ու ով է կեղծ պատվաստում արել. նախարարի պարզաբանումը