Նա ոչ մի գործարանի սեփականատեր չէ․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր մասին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց իր եղբոր՝ ասֆալտի գործարանի սեփականատեր լինելու տեղեկությունը։ Այս մասին նա լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ։
«Խոշոր երկու մրցույթ է շահել այդ գործարանը, որտեղ իմ եղբայրն աշխատում է որպես տնօրեն։ Նա կարող էր նաև հաշվապահ լինել, բայց սեփականատիրության հետ կապ չունի։ Այդ շահումից էլ իմ եղբոր ունեցվածքը ոչ ավելանալու է, ոչ էլ՝ պակասելու»,- նշեց Սիմոնյանը։
Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն անցան. Ալեն Սիմոնյան
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել 2 ընկերությունում, իսկ մեկում էլ փոխտնօրեն է։ Դրանցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Այդ ընկերությունները մասնակցել էին պետական գնումների մրցույթների և հաղթել։