Մեզ հայտնի է մի կնոջ մասին, որն այժմ Ադրբեջանում է. Սիմոնյանը կհանդիպի ԿԽՄԿ անդամների հետ

ԱԺ նախագահը վստահեցնում է, որ գերիների վերադարձը Հայաստանի իշխանությունների համար գերակա հարց է։ Նա այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպում է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը հանդիպում կունենա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ` քննարկելու Ադրբեջանում պահվող գերիների հարցը:

«Մենք տեղեկություններ ունենք գերության մեջ գտնվող կոնկրետ մարդկանց մասին։ Մասնավորապես, մեզ հայտնի է մի կնոջ մասին, որն այժմ Ադրբեջանում է։ Ցավոք, նրանք չեն հաստատում այդ տեղեկությունը։ Բայց այսօր ես հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ մենք կքննարկենք նաև այդ հարցը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ խոսնակը։

Նա ընդգծեց, որ ռազմագերիները վաղուց պետք է վերադարձած լինեին, սակայն Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով։
Սիմոնյանի խոսքով` Բաքուն շարունակում է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որոշ կետերի կատարումից (մասնավորապես` գերիներին վերաբերող):
Եթե ճանապարհը բացվի, դրանով առաջին հերթին պետք է վերադառնան գերիները. Ալեն Սիմոնյան
Նա նշեց, որ վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ գերիների խնդիրը քննարկել է Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատի ղեկավարների, ինչպես նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ադրբեջանը պետք է վերադարձնի ոչ միայն պաշտոնապես հաստատված գերիներին». Փաշինյան
Սիմոնյանը հույս ունի, որ մոտ ժամանակներս «ռազմագերի» հասկացությունը կմնա անցյալում։