ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնում է չլուծված։ Այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տարածաշրջանում ու ամբողջ աշխարհւմ այսօր դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, ինչպես Դուք եք ասում` համաձայնեցնել անելիքները։ Իհարկե, մեր տարածաշրջանում դեռևս չի կարելի խոսել վերջնական կայունացման մասին։ԼՂ կոնֆլիկտը մնում է չլուծված, և հականալի է, որ կոնֆլիկտի կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի, հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին ՌԴ այցելելու հրավերի համար` նշելով, որ նման հանդպումները վկայում են երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության կարևորության, ինչպես նաև` փոխըմբռնման մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 12-ին է աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Նախատեսվում է, որ Մոսկվայում տեղի ունեցող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: