Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է

Պատվաստման կետ Հյուսիսային պողոտայում
Երևանում 6 շարժական կայան է գործում, ևս երկուսն էլ` Շիրակի և Լոռու մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պատվաստումներն իրականացվում են.

Երևանում`

Հյուսիսային պողոտա` 12:00-16:30
ԵՊՀ` 11:30-15:30
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00,
«Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00,
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00,
Կասկադ համալիր` 14:00-18:00:

Մարզերում`

Լոռու մարզ Վանաձոր` 10:00 -17:00,
Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 903-ով և դարձել 273860: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5618 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով (1228)։
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան