ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Պացիենտները կորոնավիրուսով հիվանդ են մնում միջինում 11 օր, սակայն նրանցից ոմանք կարող են ապաքինվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են «Ռոսպոտրեբնադզորի» բժիշկները։
Մոսկվայի Գ․Ն․Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովայի խոսքով՝ հիվանդությունը կարող է տևել մինչև 28 օր: 14-րդ օրվանից հետո այն կապված է զարգացող բարդությունների հետ, որոնց տևողությունը կարող է տարբեր լինել։
«Որոշ դեպքերում բարդությունների հետևանքները կարող են մնալ ավելի քան երեք ամիս, մինչև կես տարի, երբեմն՝ ավելի երկար»,-հավելել է նա:
Ինստիտուտի կլինիկական բաժնի կրտսեր գիտաշխատող Դարյա Խավկինայի խոսքով՝ հիվանդության տևողությունը կախված է նրանից, թե որքան ճիշտ և ժամանակին է սկսվել բուժումը, ինչպես նաև օրգանիզմի առանձնահատկություններից:
Բժիշկներն ընդգծել են, որ պատվաստված հիվանդների մոտ հիվանդության տևողությունը շատ ավելի կարճ է: