ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին շնորհավորել է ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
«Մեր սիրելի Նիկիտա Պավլովիչ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ երջանկություն, հաջողություններ, երկար տարիների կյանք, որպեսզի միշտ ուրախացնեք մեզ և սիրված լինեք: Հուսով եմ` շուտով կտեսնենք», - իր տեսաուղերձում ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Հոկտեմբերի 12-ին լրանում է ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող, լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 95-ամյակը: