ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ շուտով խորհրդարանի շենք կկարողանան մտնել միայն նրանք, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու տեղեկանք կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կներկայացնեն։
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք պատվաստումներ չեն անցել կամ չունեն թեստի բացասական արդյունք, շուտով չեն կարողանա մտնել Ազգային ժողովի շենք»,- զգուշացրեց խոսնակը:
Նա հավելեց, որ ինքը և՛ վարակվել է կորոնավիրուսով, և՛ պատվաստվել վարակի դեմ։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած` ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։