Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին

Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստան է գալիս երկօրյա պաշտոնական այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,– Facebook–ում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի արտգործնախարարը հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ պատմության մեջ առաջին այցը անկախ Հայաստան։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում էր ունեցել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել էին երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն էին հայտնել։