ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական գործընթացը», - նշված է հաղորդագրության մեջ:
Պատրիարք Կիրիլն Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին պարգևատրել է «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նրա 70-ամյակի կապակցությամբ:
Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են Արցախում խաղաղության հասնելու գործընթացը:
Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: