ՌԱԴԻՈ

Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպման հետ կապված իրողություններին ու հանգամանքներին։
Sputnik
Փաշինյան–Պուտին հանդիպումից առաջ Արցախում տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ ադրբեջանական կողմը պետք է անի հետևություններ և կատարի կոնկրետ քայլեր, իսկ եթե փորձի սվաղել խնդիրը, ապա կնշանակի, որ դա ստուգողական քայլ էր, որպեսզի հասկանան, թե ինչ արձագանքներ կլինեն հայկական կողմից, ռուս խաղաղապահների կողմից, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքգետ Երվանդ Բոզոյանը։
Հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ականատեսների պնդմամբ՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

«Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկման առարկա կդառնա նաև «3+3» ձևաչափը, թեև նման պլատֆորմ արդեն նախապես առաջարկվել էր Թուրիքայի կողմից 2008 թվականի ռուս–վրացական պատերազմից հետո, սակայն Ռուսաստանն այդ ժամանակ ցուցաբերեց կրավորական դիրքորոշում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո փոխվել է տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, միջազգային կառույցների, ԱՄՆ–ի ու Եվրոմիության դերը կտրուկ նվազել է, դրան հակառակ աճել է Թուրքիայի գործոնը»։

Երվանդ Բոզոյան
քաղաքագետ
Բոզոյանի կարծիքով` անկախ այն հանգամանքից, թե ինչպես է ՌԴ–ն վերաբերում «3+3» ձևաչափին, թուրքական գործոնի կտրուկ ուժեղացումն այդ հարցում կարող է բերել նաև Կրեմլի դիրքորոշման փոփոխության։
Ըստ նրա` Իրանի ակտիվացումը նույնպես պայմանավորված է այդ հանգամանքով, քանզի Իրանը չի ցանկանա անմասն մնալ մի գործընթացից, որտեղ պետք է ձևավորվեն նոր կոնֆիգուրացիաներ, որովհետև հետապնդում է իր ազգային շահերը։
«Դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գնալու է երկարատև գործընթաց սահմանազատման ու սահմանագծման առումով։ Կա նաև Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը։ Երկու երկրների հասարակություններն էլ դեռ պատրաստ չեն, ուստի կարևոր է այս փուլում լուծել առաջնահերթ այլ խնդիրներ»,– ասաց քաղաքագետը։
Մինչ սպանությունը մարտակերտցին տրակտորով ռուս խաղաղապահի հետ մի քանի պտույտ է կատարել
Բոզոյանի դիտարկմամբ` քանի որ Ռուսաստանը կարգավորման գործընթացի հիմնական մոդեռատորներից է, ուստի փորձում է հանդես գալ չեզոք դիրքերից, որպեսզի միջնորդական առաքելությունը հաջողությամբ իրականացնի, թեև ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի պահանջները չափազնաց ծայրահեղական են և չեն ընկալվում ոչ մեկի կողմից։
Ըստ քաղաքագետի` Բաքվի պահանջներն անսահման են և նա չի կարող լուծել այնպիսի խնդիրներ, որոնք վեր են իր ուժերից, և բոլորն էլ հասկանում են, որ կա Արցախի կարգավիճակի չլուծված խնդիր, հակառակ պարագայում ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի։
Հիշեցնենք` այսօր` հոկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչի՞ մասին կխոսեն Պուտինն ուՓաշինյանը․ Հարությունյանը՝ հնարավոր հանդիպման մասին
Օրակարգում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։