ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետում այսօր տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից։ Նրանք հայտնել են, որ կանչով մեկնել են սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ տղամարդու դի են հայտնաբերել։
Դեպքի վայր են մեկնել իրավապահները։
Կայքի տեղեկություններով` մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե.-ն է, որն աշխատում էր նշված սուպերմարկետում։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։